Հայաստանի տարածքում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղուﬓերի եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժաﬔրին, 4-5-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղուﬓեր:
Քաﬕն՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ արագությամբ, մարտի 1-2-ին, 4-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-5-ին նույնքան կբարձրանա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երևան քաղաքում `
Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղուﬓերի եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժաﬔրին սպասվում են տեղուﬓեր՝ քաղաքի բարձրադիր հատվածներում՝ գիշերը թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: 4-5-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 1-2-ին, 4-5-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մարտի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.00C ( 2001 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.30C (1985 թ.)
- Օդի ﬕջին օրական ջերմաստիճան` 2.40C
Գետերը գտնվում են ձﬔռային սակավաջուր փուլում