Երևանում փետրվարի 27-ի գիշերը իր տանը տրանսգենդեր անձ է հարձակման ենթարկվել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության իրավաբան Վահե Մանուկյանը:
Նրա տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել տրանսգենդերի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող տանը, որից հետո բռնություն կիրառողները այրել են բնակարանը:
Վահե Մանուկյանի խոսքով՝ բռնության ենթարկված անձը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
«Նրան ծեծել են և այրել բնակարանը։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, դեռ վիրահատության չի ենթարկվել: Ներկա պահին ավելի ինֆորմացիա չունենք»,- նշեց իրավաբանը: