Նախորդ տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 23.4 տոկոսն ԱՊՀ երկրներից են եղել, 21.3 տոկոսը` ԵՄ երկրներից, 55.3-ն` այլ երկրներից:
Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկների մասնաբաժինն ամբողջի մեջ կազմել է 20.3 տոկոս, Ուկրաինայինը` 1.7:
Գերմանիայից այցելածների մասնաբաժինը 4.7 տոկոս է, Ֆրանսիայից` 4.1, Միացյալ Թագավորությունից` 2.1, Նիդեռլանդներից` 0.7, Իրանից` 14.2, Միացյալ Նահանգներից` 13.6, Վրաստանից` 2.9, Կանադայից` 2.6, Թուրքիայից` 0.7 տոկոս:
2016-ի համեմատ 2017-ի 12 ամիսներին 2.2 անգամ աճել է ԱՄՆ-ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը, 95.6 տոկոսով` Թուրքիայից ժամանածների, 84.2 տոկոսով` Կանադայից, 53.3 տոկոսով` Նիդեռլանդներից, 41.4 տոկոսով`Ռուսաստանից:
Հայաստան այցելած զբոսաշրջիկների 52.8 տոկոսը հանգստի նպատակով է ժամանել մեր երկիր, 23.9 տոկոսը` գործնական, 0.2 տոկոսը` բուժման, 23.1 տոկոսն էլ նշել է «այլ» տարբերակը:
2017 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան է ժամանել 1 միլիոն 494 հազար 779 զբոսաշրջիկ, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 18.7 տոկոս: Հայաստան այցելած զբոսաշրջիկներից 264 հազար 702-ը տեղավորվել են հյուրանոցներում, 1 միլիոն 230 հազար 077-ը` հարազատի կամ բարեկամի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն: