Հենրիխ Մխիթարյանի կոչը․․․
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանի կոչը․․․

Լոդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել համախմբվել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի շուրջ:

«Ինձ շատ հաճելի է աշխատել Վենգերի հետ: Նա բանիմաց մասնագետ է և ես երջանիկ եմ, որ «Արսենալում» եմ: Հիմա Վենգերի համար ծանր շրջան է: Նրա համար հեշտ չէ, բայց մենք պետք է համախմբվենք նրա և ակումբի շուրջ:

Արսեն Վենգերը եզակի կերպար է «Արսենալի» համար և մենք ամեն ինչ պետք է անենք, ապացուցելու համար, որ պատրաստ ենք պայքարել մեր մարզչի համար»,- նշել է Մխիթարյանը:

1in.am