Քիմ Քարդաշյանը կրկին սկանդալի կենտրոնում է: Նրա լուսանկարը հայտնվել է Vogue India ամսագրի մարտ ամսվա համարի շապիկին: Այս փաստը զայրացրել է շատ հնդիկների, ովքեր նշել են, որ նրա փոխարեն պետք է լիներ ասիական ծագումով մեկը: «Քիմը հայկական արմատներ ունի»,- մեջբերել է հնդիկների խոսքը հայտնի ամսագիրը:
Քիմն առաջին անգամը չէ, որ արժանանում է հնդիկների վատ վերաբերմունքին: Իր «Keeping Up With the Kardashians» ռեալիթի շոուի ժամանակ նա հայտարարել էր, որ հնդկական խոհանոցը պարզապես զզվելի է, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել հնդիկների շրջանում: Հիմա Քիմը, փորձելով շտկել ստեղծված իրավիճակը, նշել է, որ որևէ ցանկություն չի ունեցել վիրավորելու հնդիկներին և նրանց մշակույթը:
«Ճաշակի հարց է: Օրինակ՝ կան հայկական որոշ ուտեստներ, որոնք ես զզվելի եմ համարում, բայց դա չի արտացոլում իմ վերաբերմունքը հայերի և հայկական մշակույթի նկատմամբ»,- հայտարարել է Քիմը: