Նատաշա Կորոլյովա. «Իգորի կնոջ բոլոր արցունքները բումերանգի պես դեպի ինձ վերադարձան» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նատաշա Կորոլյովա. «Իգորի կնոջ բոլոր արցունքները բումերանգի պես դեպի ինձ վերադարձան»

Ավելի քան 15 տարի է անցել այն ժամանակվանից, ինչ ռուսական շոու բիզնեսի ամենագեղեցիկ և հայտնի զույգերից մեկը՝ Նատաշա Կորոլյովա և Իգոր Նիկոլաև զույգը բաժանվեց։ Նախկին ամուսինները նոր ընտանիքներ կազմեցին, երգչուհին այժմ որդի ունի, իսկ կոմպոզիտորը մեծացնում է աղջկան։

Սակայն Կորոլյովան մինչև հիմա փորձում է վերաիմաստավորել անցած տարիների իրադարձությունները։ Նա խոստովանել է, որ զղջում է, որ իր վրա է վերցրել բաժանարարի դերը։ Ինչպես հայտնի է, մինչև Կորոլյովային հանդիպելը Նիկոլաևը երջանիկ ամուսնացած էր իր դասընկերուհու՝ Ելենայի հետ, ով նրա համար դուստր էր լույս աշխարհ բերել։ «Միլիոնանոց գաղտնիք» հաղորդման ժամանակ Նատաշա Կորոլյովան պատմել է, որ տարիներ առաջ հրաշալի շփվել է Իգոր Նիկոլաևի առաջին կնոջ հետ։

«Իգորը հրաշալի կին ուներ, նույնիսկ իդեալական։ Նա նրան խնամում էր, նրա թիկունքն էր, նա պատրաստ էր Իգորի համար ամեն ինչի։ Նրանք Իգորի հետ դպրոցական նստարանից էին միասին։ Եվ նրանց մոտ ամեն ինչ լավ էր։ Ի՞նչը նրան բերեց դեպի մեր ափերը»,- ասել է Նատաշան։

Երգչուհին իր կյանքի այդ ժամանակը ամենատհաճն է անվանել իր համար։ Թվում է, որ Կորոլյովան չի կարողանում ազատվել մեղքի զգացումից։ «Տասը տարի մենք Իգորի հետ միասին ապրեցինք։ Եվ Լենայի բոլոր արցունքները վերադարձան ինձ բումերանգի նման։ Այն ցավը, որ ես նրան պատճառել եմ, ես լրիվ զգացի իմ մաշկի վրա»,- ասել է Կորոլյովան։

1in.am