Բացի լավ ու մաքուր ընկեր լինելուց նա նաև գյումրեցի ռեժիսոր էր։ Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մասին ասում է կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։
«Նրա ֆիլմերը Գյումրվա ֆիլմեր են, դրանք անհնար է խառնել ուրիշ մեկի հետ»,- ասում է նա։
«Աբոն մահացավ։ Աբոյի հետ, իմ կարծիքով, վերջանում է Հայֆիլմի պատմությունը։ Էլ մարդ չի մնացել։ Այսօր Հայֆիլմը մահացավ»,- խոր ցավով ասում է Աթոյանցն ու խոստովանում` չափազանց դժվար է Ալբերտ Մկրտչյանի մասին խոսել անցյալ ժամանակով։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am