Շուշան Երիցյանի և Տաթև Սարգսյանի վայելքները Շրի Լանկայում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շուշան Երիցյանի և Տաթև Սարգսյանի վայելքները Շրի Լանկայում

Շուշան Երիցյանն ու Տաթև Սարգսյանը նախորդ տարեվերջին միասին մեկնել էին Սինգապուր, այժմ էլ հանգստանում են Շրի Լանկայում: Էկզոտիկ բնության սիրահար ընկերուհիները Հնդկական օվկիանոսի ափին վայելում են ջուրն ու արևը: Շուշանը BRAVO.am-ին է տրամադրել ուղևորության լուսանկարները, նաև պատասխանել է մեր հարցերին:

– Ինչո՞վ է պայմանավորված վայրի ընտրությունը:

– Սինգապուրում անցկացրած անմոռանալի օրերը կրկնելու ցանկությամբ եկել ենք Շրի Լանկա: Այստեղ նշել ենք նաև Տաթևի 26-րդ տարեդարձը:

– Եվ ի՞նչ տպավորություններով ես վերադառնալու:):

– Աննկարագրելի: Դրական էներգիայով լցված ենք վերադառնալու: Մեկ անգամ ևս կարողացանք լիցքաթափվել ու կտրվել առօրյա հոգսերից:

– Հանգստի նախընտրելի տարբերակը:

– Ուրախ հանգստի կողմնակից եմ:

– Մենա՞կ, թե՞ ընկերախմբով:

– Երկու տարբերակն էլ ինձ հոգեհարազատ են: Եթե մենակ չեմ, ապա շատ հարազատ մարդիկ են ուղեկցում ինձ:

– Հանգստի համար ամենալավ եղանակը:

– Տաք եղանակի սիրահար եմ: Եթե ամռանը չեմ մեկնում հանգստի, տաք երկիր եմ ընտրում:

Ամենատպավորիչ հանգիստը, որ երբևէ ունեցել ես:

– Իմ բոլոր ճանապարհորդություններն էլ արկածներով լի են եղել. որևէ մեկն առանձնացնել չեմ կարող:

– Ո՞ր երկրում կցանկանայիր անցկացնել հաջորդ արձակուրդը:

– Մեքսիկայում, Մարոկկոյում:

Ի՞նչ ես քեզ հետ պարտադիր վերցնում հանգստի մեկնելիս:

– Յոգայի հագուստը, հետաքրքիր գրքերն ու լավ երաժշտությունը պարտադիր ինձ հետ են լինում:

– Ո՞ւմ ես առաջինը տեղեկացնում, որ անվտանգ տեղ ես հասել:

– Մայրիկիս:

Ճամփորդական սիրավեպեր ունեցե՞լ ես:

– Այո, տարիներ առաջ, երբ ճամբար էի գնում:

Քեզ համար ամենահետաքրքիր ճանապարհի ընկերը:

– Մարդ, ով հոգեպես մեռած չէ, ունի ոչ ստանդարտ մտածելակերպ ու արժեհամակարգ: Մարդ, ով սիրում է ապրել ու վայելել կյանքի ամեն մի վայրկյանը: