Facebook-ի վարչությունը գործառույթ է ներկայացնում տասնյակ երկրներում, որը թույլ է տալիս աշխատանք փնտրել կամ անձնակազմ ընտրել սոցիալական ցանցի ﬕջոցով:
Այս մասին ասված է փետրվարի 28-ին նրա պաշտոնական բլոգում հրապարակված հայտարարության ﬔջ:
Ինչպես պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, անցյալ տարի հիշյալ ծառայությունը մատչելի է եղել ԱՄՆ-ի և Կանադայի բնակիչների համար, սակայն այժմ դրանից կարող են օգտվել ևս 40 երկրներում:
Դրանց ստույգ ցուցակը չի բերվում: Հայտարարության ﬔջ նշված է, որ, հարցման տվյալների համաձայն՝ որին մասնակցել է 5 հազար մարդ, յուրաքանչյուր չորրորդ աﬔրիկացին Facebook-ի ﬕջոցով աշխատանք է որոնում կամ արդեն գտել է: Նշված գործառույթը թույլ է տալիս պրոֆիլային ներդիրում աչքի անցկացնել թափուր տեղերը, որոնք զետեղել են մյուս օգտատերերը:
Ծառայության ﬕջոցով կարելի է պոտենցիալ գործատուին ուղարկել ռեզյուﬔ և, այն դեպքում, եթե նա հետաքրքրություն է հանդես բերում, պայմանավորվել զրույցի շուրջը: Facebook-ի ներկայացուցիչները նշել են, որ 2011 թվականից սոցցանցն ավելի քան ﬔկ ﬕլիարդ դոլար է ծախսել փոքր գործարարության օժանդակման, ինչպես նաև այն բանի համար, որ օգտատերերին օգնի աշխատանքի որոնման հարցում:
Սոցցանցի վարչությունը պլանավորում է ընթացիկ տարում էլ նույնքան ներդնել սույն ոլորտում: