Հեղինակավոր «Whoscored» կայքը ներկայացրել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրական տվյալներն ու գնահատականը ԱՊԼ-ի 28-րդ տուրի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում:
Մանկունիացիները, հիշեցնենք, սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն են կրել, իսկ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Հայ ֆուտբոլիստը 2 հարված է կատարել, որից մեկը` դեպի դարպասը: Մխիթարյանը թիմակիցներին 42 փոխանցում է հասցեգարել` 71.4 տոկոս ճշգրտությամբ:
Հայաստանի հավաքականի ավագը կատարել է մեկ առանցքային փոխանցում, մեկ անգամ հաղթել է օդային պայքարում, 4 անգամ խլել գնդակը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը թույլ է տվել 2 խախտում: Դրանցից մեկից հետո էլ մրցավարը 11-մետրանոց է նշանակել «Մանչեսթեր Սիթիի» դարպասին, որը, սակայն, չի կարողացել անվրեպ իրացնել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Մխիթարյանը ստացել է «Արսենալի» կազմում ամենաբարձր` 6.92 գնահատականը:
«Whoscored»-ի վարկածով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը, որն Օբամեյանգի հարվածից հետո հետ է մղել գնդակը` փրկելով իր թիմին վերահաս գոլից: