Մենք ընտրում ենք լավ ֆիլմեր տարբեր պատճառներով՝ ըստ տրամադրության, ճաշակի, տեղի և ժամանակի: Բայց կան ֆիլմեր, որոնք համար լավագույն ժամանակը երեկոն է, իսկ լավագույն տեղը՝ քո սենյակը: Այս ֆիլմերը պետք է նայել միայնակ, կամ ընկերակից ընտրել միայն այն մարդուն, ով քեզ ճիշտ կհասկանա ու կկիսի ճաշակդ:
Երազողները
Ֆիլմը, թերևս, Բարտոլուչիի լավագույն գործերից է: Այն վառ զգացմունքների, կյանքի հանդեպ սիրո ու ծգտումների ատացոլումն է 3 խելագար անհատների միջոցով: Հերոսներին սիրելով՝ դու սկսում ես սիրել ժամանակաշրջանը, արվեստը, կյանքը: Երազողները թույլ կտան քեզ զգալ այն, ինչ զգում են իրենք, շաշափել երևակայության զորությունը, ապրել կրքերով, ցանկություններով, անթույլատրելիի վախերով ու երազանքներով:
Գայթակղություն
Դե ֆրանսիացնիների կինոն ուրիշ է: Նրանք կարողանում են զգալ սերը այնպես, ինչպես չի զգում ոչ ոք: Մարդասպանի և էլիտար պոռնկուհու պատմությունը չի թողնի, որ նյարդերդ թուլանան: Այն լարված կպահի քեզ մինչև վերջ: Դու կզգաս ամեն բան՝ սկսած ատելության ապտակների ուժից մինչև քաղցր համբույրները ու բուռն տենչանքը:
Լայն փակած աչքերով
Շատ հաճախ իդեալական հարաբերությունների տակ թաքնված է լինում ամենամեծ դժբախտությունը՝ այն է սիրված մարդու կողմից չհասկացված լինելը: Այս ֆիլմի հերոսների ցանկությունները վեր են գիտակցությունից, սակայն արդարացված են կրքի սրբազան դատում: Սերը դրսևորում է պահանջում և ոչ միատեսակ ու ձանձրալի: Երբ մարմնական ցանկությունը սկսում է իշխել, մի կողմ են դրվում սահմաններն, ու ջնջվում է անկարելի բառը՝ տեղը զիճելով անհագուրդ տարփանքին:
Լյուսիան ու սեքսը
Մեդեմը չի կարողանում նկարել նեյտրալ ֆիլմեր, նրա բոլոր գործերը միշտ մեծ աժոտաժ են առաջացնում: Իսկ այս անգամ անաղարտ բնություն, ծով, արև ու հեքիաթային գեղեցկուհի, ով ունի ամեն բան կինոսերի ուշքն ու միտքը միայն իր վրա սևեռելու համար: Կղզին, ուր նա ընկել է դառնում է ամենաբուռ սիրո, անձնական մտքերի, կենդանական կրքի հակառակ երեսի ու կանացի ինստտինկտների ապաստարան: