Հայաստանի նոր նախագահի հետ համագործակցելու մասին խոսել է Զախարովան
Advertisement 1000 x 90

Հայաստանի նոր նախագահի հետ համագործակցելու մասին խոսել է Զախարովան

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման վեկտորն ամրագրված է բազմաթիվ պայմանագրերում։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ` պատասխանելով Sputnik Արմենիայի` ՀՀ նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ հարցին։

«Կարծում եմ, որ դա միանշանակ նախագահի աշխատակազմի առանձնաշնորհն է` համապատասխան հայտարարություն անելը, բայց Հայաստանի հետ մեր հարաբերությունները ինչպես պատմական բնույթ ունեն, այնպես էլ դրանց վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում»,- ասաց Զախարովան։

Նրա խոսքով` Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանի հետ հարաբերութունները որոշվելու են երկկողմ համաձայնագրերով բազմաթիվ գագաթաժողովներով, հանդիպումներով ու բանակցություններով։

«Առաջին հերթին ելնելով երկու երկրի շահերից և բարօրության սկզբունքներից»,- նշեց Զախարովան։

Նշենք, որ ՀՀ ԱԺ–ն այսօր ընտրեց Հայաստանի 4-րդ նախագահին։ Արմեն Սարգսյանը խորհրդարանում ընտրվեց 90 կողմ, 10 դեմ ձայներով։ Նոր սահմանադրության համաձայն` նախագահի գործառույթները զուտ ներկայացուցչական կլինեն:

armeniasputnik.am



Նման նյութեր