Աֆրիկացիները բողոքում են չինական պահպանակների փոքր չափերից
Advertisement 1000 x 90

Աֆրիկացիները բողոքում են չինական պահպանակների փոքր չափերից

Չինական պահպանակներ արտադրողը հայտարարել է, որ աֆրիկացիների բողոքներից հետո արտադրանքի չափը կմեծացնի: Այս մասին հայտնել է South China Morning Post պարբերականը:

Զիմբաբվեի առողջապահության նախարար Դևիդ Պարիրենյատվան նշել է, որ երկրում ՄԻԱՎ ինֆեկցիան կանխելու ակտիվ արշավ է ընթանում՝ հիվանդացածների աննախադեպ մեծ քանակության պատճառով: Այս նպատակով Չինաստանից պատվիրվել է պահպանակների մեծ խմբաքանակ, սակայն տղամարդկանցից շատերը բողոքում են, որ արտադրանքն իրենց համար չափից ավելի փոքր է: Զիմբաբվեում չկա հակաբեղմնավորիչների սեփական արտադրություն, երկիրը մտել է պահպանակների խոշոր ներմուծող երկրների հնգյակի մեջ:

«Մենք կոնդոմներ ենք ներմուծում Չինաստանից, և մեր որոշ տղամարդիկ բողոքում են դրանց փոքր չափից»,- հայտարարել է Պարիրենյատվան երկրի մայրաքաղաք Հարարեում տեղի ունեցած ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Զիմբաբվեի մասնավոր հատվածում բարեհաջողության հարցերով Համակարգող խորհրդի նիստում: Երկրագնդում Զիմբաբվեն այս հիվանդության տարածվածության մակարդակով առաջատարն է: 2016 թվականի վերջի տվյալներով՝ երկրի 1,3 մլն քաղաքացիներ, բնակչության 10 տոկոսից ավելին վարակված է ՄԻԱ վիրուսով:

Չինական հակաբեղմնավորիչներ արտադրող ֆաբրիկայի ղեկավար Չժաո Չուանը ի պատասխան պահանջների ասել է, որ կսկսեն արտադրել նաև մեծ չափի պահպանակներ: Նրա խոսքով՝ ընկերությունը սկսել է հետազոտություններ անցկացնել «Զիմբաբվեից որոշ հաճախորդների տվյալների» վերաբերյալ: Չուանը նշել է, որ Չինաստանում տղամարդիկ նախընտրում են ավելի բարակ պահպանակները և չափի համար չեն անհանգստանում:

Չինաստանը պահպանակների առաջատար արտադրողներից մեկն է. երկրում կա պահպանակներ արտադրող մոտ 300 ֆաբրիկա, որոնք տարեկան թողարկում են մոտ 3 մլրդ արտադրանք:

Նշենք նաև, որ նույն թվականին թողարկված ինտերակտիվ քարտեզի համաձայն՝  Աֆրիկայի որոշ երկրներում առնանդամի գրանցված միջինվիճակագրական չափը կազմում է 17-ից մինչև 18 սմ, իսկ Արևելյան Ասիայի բակիչների մոտ այն 9-ից մինչև 10,5 սմ է:

med.news.am



Նման նյութեր