Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բորսային ինդեքսների անկման հետևանքով մեկ օրում կորցրել է 3,71 միլիարդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը։
Ցուկերբերգին այդ հակավարկանիշում գերազանցել է ներդրող Ուորեն Բաֆետը, որի ակտիվները միանգամից էժանացել են 3,74 միլիարդ դոլարով։
Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը կորցրել են համապատասխանաբար 3 և 3,1 միլիարդ դոլար։
Աշխարհի ամենահարուստ մարդիկ փետրվարի 26-28-ը, ընդհանուր առմամբ, կորցրել են 128 միլիարդ դոլար։ Dow Jones բորսայում գները երեք օրում «իջել» են 420,2 կետով: Նման փոփոխության պատճառը եղել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը` որոշ մետաղների վրա մոտ ապագայում նոր սակագներ սահմանելու մասին։