
Ոստիկանությունը բացահայտել է Հ.Սահյան և Մալխասյանց փողոցների խաչմերուկի հարակից հատվածում գտնվող հողատարածքում կատարված ծառահատման դեպքը: Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի կեսերին նշված հողատարածքում ծառերը հատել է 1977 թ. ծնված Արամ Մ.-ն:
Մարտի 2-ին, ժամը 20.30-ին, Արամ Մ.-ն ներկայացվել է բաժին:
Փետրվարի 21-ին ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ փետրվարի 13-ին նշված տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են հատված տարբեր տրամագծերի պտղատու և դեկորատիվ 9 ծառ:
Կատարվում է քննություն: