Նախօրեին Լոռու մարզի Գուգարք գյուղում օտարերկրացի մի աղջիկ սեռական ոտնձգության է ենթարկվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը հեծանիվով զբոսնելիս է եղել, սակայն մոլորվել է, իսկ ճանապարհին հանդիպած երիտասարդը, օգտվելով այդ հանգամանքից, նրա նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարել՝ փորձել է հագուստները հանել: Աղջիկն էլ հարվածել է երիտասարդի սեռական օրգաններին և փախուստի դիմել:
Դեպքի վերաբերյալ մեր այս տեղեկությունը հաստատեցին Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկված անհետագելի քննչական գործողությունների արդյունքում կասկածյալի ինքնությունը պարզվել է և ձերբակալվել: