Արա Գյուլերը ոչ միայն համաշխարհային ճանաչում ունեցող լուսանկարիչ է: Նա նաև հայտնի է իր սրճարանով: Այն գտնվում է Ստամբուլի հայտնի Իստիկլալ փողոցի մոտակայքում: Բեյողլու շրջանում գտնվող այս փողոցը հետիոտնային է: Իստիկլալը ունի բումերանգի ձև: Լրագրող Մարկ Գրիգորյանը արվեստասերների այս կենտրոնը այսպես է բնութագրում. «Սրճարանը շատ հայտնի է, փոքրիկ սեղանները և աթոռները շարված են թե՛ ներսում, թե՛ դրսում, չխանգարելով անցորդներին: Իսկ պատերից փակցված են Գյուլերի ստեղծագործությունները»:
armmuseum.ru