Միհրան Կիրակոսյանը՝ աշխարհի ամենապահանջված պրոֆեսիոնալ պարողներից և պարուսույցներից մեկը, ծնվել է Երևանում 1985 թ. հունվարի 27-ին և ընտանիքի հետ ԱՄՆ է տեղափոխվել 6 տարեկանում: Նրա մասին գրում է rusarminfo.ru-ն:
Պարի նկատմամբ սերն ապագա արտիստի մեջ ձևավորվել է «Կարո դանս շոու» ստուդիայում, որը նրա հայրն է հիմնել՝ Կարո Կիրակոսյանը ԱՄՆ տեղափոխվելուց հետ: 13 տարեկանում Միհրան Կիրակոսյանը լրջորեն տարվել է պարերով, շուտով ստացել է իր առաջին հոնորարը՝ նկարահանվելով հագուստի խոշոր խանութի գովազդում: 15 տարեկանում պարողը նույն բեմում է եղել Բրիթնի Սփիրսի հետ, հետո մասնակցել է քասթինգին և հասել է Մադոննայի շոու, ում հետ համագործակցել է 2004-2007 թթ.:
Մադոննայի հետ համագործակցելուց հետո աշխատել է Ռիկի Մարտինի, Ռիհաննայի, Black Eyed Peas-ի հետ: Բացի պարելուց՝ Միհրանն ակտիվորեն նկարահանվել է հայտնի ապրանքանիշերի գովազդային հոլովակներում և սկսել է դրվագային դերեր ստանալ լիամետրաժ ֆիլմերում:
Կիրակոսյանը նշել է, որ որպես պարող մասնակցել է բոլոր խոշոր շոոուներին՝ «Գրեմմիին», МTV Music Awards-ին, արել է ամենը, ինչի մասին երազել է:
Ամբողջությամբ՝ 1in.am