Քունը չափազանց կարևոր է առողջության համար։ Առողջ քնի շնորհիվ օրգանիզմը վերականգնվում է, ինչը նշանակում է, որ քնի պակասը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Fithacker.ru-ն ներկայացրել է առողջության հետ կապված 5 խնդիր, որոնք կարող են առաջանալ այդ հետևանքով։
Ճարպակալում և դիաբետ։ Սրանք լուրջ խնդիրներ են։ Չիկագոյի համալսարանում անցկացված հետազոտություններից մեկի համաձայն՝ քնի պակասը կարող է արյան մեջ ճարպաթթուների կուտակման պատճառ դառնալ, որոնք պատասխանատու են նյութափոխանակության արագության համար և կարգավորում են ինսուլինի ֆունկցիան։
Ալցհեյմերի հիվանդություն։ Ըստ հետազոտությունների արդյունքների՝ քնի պակասը կարող է հանգեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության։
Սիրտ-անոթային հիվանդություններ։ Քնի քրոնիկ անբավարար մակարդակը կարող է կապված լինել սիրտ-անոթային հիվանդությունների հետ։
Կոլիտ։ Սա աղիների բորբոքային հիվանդություն է, որը կարող է նաև քնի պակասի հետևանք լինել։ Մասնագետների կարծիքով՝ նյութափոխանակության համակարգում բորբոքային պրոցեսների կանխարգելման համար առողջ քուն է հարկավոր։
Ինքնասպանություն։ Վերջերս անցկացված հետազոտությունների համաձայն՝ քնի անբավարար մակարդակը կարող է կապված լինել ինքնասպանության հետ։ Ստենֆորդի համալսարանի գիտնականների հրապարակած ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ քնի պակաս ունեցող 420 մարդուց 20-ն ինքնասպանություն է գործել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը