
Freekickerz գերմանական ինտերնետ հեռուստաալիքի հերթական հյուրը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է եղել։
Նա 11-մետրանոցների շարքով մրցել է թողարկման առաջատարների հետ։ Սկզբից նա վրիպում է, հետո հավասարվում տղաներին։
Հաղթողին պարզելու համար վճռորոշ հարվածը բարդացրել են. պետք էր առանց դարպասին նայելու գոլ խփել։ Դա հաջողվել է միայն Մխիթարյանին. նա աջ ոտքով առանց նայելու գնդակը հստակ հարվածով ուղարկել է ձախ անկյուն։
Մեկ օրում Մխիթարյանի տեսանյութը դիտել են մոտ 280 հազար անգամ։