Ալեքսանդր Մանթաշև (Մանթաշյան). գործարար, մեկենաս. auroraprize.com
Advertisement 1000 x 90

Ալեքսանդր Մանթաշև (Մանթաշյան). գործարար, մեկենաս. auroraprize.com

«Այստեղ է, սկսեք փորել»

Ով էր նա

Ալեքսանդր Մանթաշևը (Մանթաշյան) 20-րդ դարասկզբի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, խոշոր նավթարդյունաբերող և մեկենաս։ Բաքվի նավթարդյունաբերության ոլորտում առաջնության պայքար է մղել իր հզոր ժամանակակիցների՝ Ջոն Ռոքֆելլերի և Նոբել եղբայրների հետ։ Մեծապես օժանդակել է Բաքվի նավթային արդյունաբերության ստեղծմանն ու զարգացմանը։

Ծնվել է Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում (ներկայիս Թբիլիսի), սակայն կյանքի մեծ մասն ապրել է Թավրիզում (Իրան) և Մանչեսթերում (Անգլիա)։

Իր ժամանակաշրջանում Մանթաշևն այնքան հզոր է եղել, որ բանկիր Օթթո Ջեյդելսը գրել է. «Նավթի համաշխարհային շուկան մինչև օրս դեռ բաժանված է երկու խոշոր ֆինանսական խմբերի միջև, որոնք են Rockefeller’s American Standard Oil Co.-ն և Rothschild and Nobel-ը՝ Բաքվի ռուսական նավթահորերը վերահսկող շահառուները։ Այս երկու խմբերը մերձավոր կապեր ունեն։ Բայց մի քանի տարի շարունակ նրանց միանձնյա իշխանությանն սպառնում էր 5 հակառակորդ՝ ամերիկյան նավթահանքերի սպառումը, Բաքվի Մանթաշևի ընկերության մրցակցությունը, Ավստրիական նավթահանքերը, ռումինական նավթահանքերը և  անդրծովյան, մասնավորապես՝ Դանիական գաղութների նավթային պաշարները (չափազանց հարուստ Samuel և Shell ընկերությունները, որոնք ևս կապված են բրիտանական կապիտալի հետ)»։

Իբրև մեկենաս, նավթային մագնատ և ֆինանսիստ՝ Մանթաշևը մեծ ներդրում է ունեցել Թբիլիսիի և Բաքվի՝ կովկասյան այս երկու քաղաքների զարգացման գործում։ Նա կառուցել է Թբիլիսիի՝ ապագայում Ռութավելու անունը կրած թատրոնը և դրել Բաքվի նավթարդյունաբերության հիմքերը՝ ֆինանսավորելով նաև Բաքու-Բաթում նավթամուղի կառուցումը 1907 թ.։ Իր ունեցած մեծ կապերի շնորհիվ՝ նա նաև միջնորդ է ծառայել Գալուստ Գյուլբենկյանի (հայ մեկ այլ նավթային մագնատի) և բազմաթիվ ազդեցիկ անհատների միջև։ Ֆրանսիայում ծավալած իր մարդասիրական գործունեության համար երկրի նախագահը նրան պարգևատրել է պետության բարձրագույն՝ Պատվո Լեգիոնի Շքանշանով։

Հետաքրքիր փաստ

Մանթաշևը ֆինանսավորել է հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի կրթությունը։

auroraprize.com