Մոսկվայում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը` հաղորդավար Քսենիա Սոբչակը: Այդ մասին Սոբչակը գրել է Twitter-ի էջում` նշելով, որ իրեն նախ հրել և վայր են գցել, ապա նաև անհայտ հեղուկ են լցրել վրան:
Սոբչակի պնդմամբ, հարձակման հեղինակը վնասազերծվել է, նրա անունն է Ալան Ձուցև:
Հարձակման ընթացքում նա գոռացել է․ «Ժիրինովսկու համար»: