
Ուկրաինայից վտարել են «օրենքով գող» Պոլիկին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ոստիկանության ղեկավարի առաջին տեղակալ Վյաչեսլավ Աբրոսկինը:
«Առանց հրավերի գնացինք «գողական երեկույթի» և այնտեղ հանդիպեցինք հերթական «օրենքով գողին»՝ Պոլիկ մականունով»,- գրել է նա: Այս մասին գրում է 112ua-ն:
Նա հաղորդել է, որ «օրենքով գողը» Ուկրաինայի տարածքում է գտնվում ապօրինի կերպով:
«Հանդիպման արդյունքներով Պոլիկարպը «ինքնուրույն» որոշում է կայացրել Ուկրաինայից հեռանալու մասին»,- գրել է պաշտոնյան: