Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միայն այսօր իմացա, որ հանկարծամահ է եղել Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Ասոյանը: Դեպքերի բերումով վերջին 25 տարիներին պատիվ եմ ունեցել նրա հետ շփվելու, գլխավորապես աշխատանքային խնդիրներով:
Միշտ հիացել եմ նրա մարդկային պատրաստակամությամբ, անաղմուկ պատասխանատվությամբ, թվում է պարզ, բայց իրականում շատ լուրջ հումանիզմով, անսեթևեթ գործնականությամբ, ադեկվատությամբ: Իմ կարծիքով՝ Հայաստանի լավագույն մարդկանցից մեկը, զուսպ, մեծ արժանապատվությամբ, երբեք չդժգոհող, պրոբլեմներից չթաքնվող, արագ արձագանքող, արագ որոշումներ ընդունող, սիրալիր:
Հայաստանի ցանկալի էլիտայի կերպար: Շատ եմ ցավում Արա Ասոյանի մահվան համար, կարծես ոչ ևս եղավ իմ Հայաստանի մի պատառիկ»: