Թրամփը ճարպակալման վտանգի տակ է
Advertisement 1000 x 90

Թրամփը ճարպակալման վտանգի տակ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես պետք է սնվի հատուկ սննդակարգով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հավելելով, որ Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոննի Ջեկսոնը Թրամփի մոտ ճարպակալման վտանգ է հայտնաբերել:

190 սմ հասակին նա կշռում է 108,4 կգ: Նախագահին հորդորել են օգտագործել հնարավորինս քիչ քանակությամբ ճարպեր և ածխաջրեր պարունակող մթերք և ինտենսիվ զբաղվել սպորտով, որից հետո Թրամփն իր ճաշացանկը լցրեց ապուրներով, աղցաններով և ձկնեղենով: Իր օգնականին 71-ամյա Թրամփը հայտնում է, որ այժմ գտնվում է ծաղկուն շրջանում:

 Սակայն Bloomberg-ը հայտնում է, որ նախագահն այդքան էլ հետամուտ չի լինում բժիշկների հորդորին և իրեն թույլ է տալիս ժամանակ առ ժամանակ նախաճաշին օգտագործել բեկոն:


Նման նյութեր