Եվրոպացիներն ու մխիթարյանականները կհավաքվեն Լիոնում, որպեսզի նշեն Մխիթարյան միաբանության հիմնադրման հոբելյանական ամսաթիվը (հիմնադրվել է Սուրբ Ղազար կղզում)։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Լիոնից։
Լիոնի խոշոր համալսարաններից մեկում մարտի 3-ին տեղի կունենա գրքի շնորհանդես՝ նվիրված Մխիթարյան միաբանության վանահայրերի՝ Սուրբ Ղազար կղզի ժամանելու 300-ամյակին։
«Սա հայերիս համար շատ կարևոր իրադարձություն է։ Մեզ Ֆրանսիայում, Գերմանիայում և ընդհանրապես Եվրոպայում այլևս չեն ասոցացնում միայն Ցեղասպանության հետ։ Այն, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա ֆրանսիական Լիոնում, վկայում է, թե ինչպես են մեզ հարգում, գլխարկ հանում մեր առաջ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Լիոնի հայերի համայնքի ներկայացուցիչ Խաչատուր Խաչատրյանը (անունը փոխված է)։
Միջոցառումը մասշտաբային կլինի ու կհավաքի Եվրոպայի առաջատար մասնագետներին, պատմաբաններին, որոնց մի մասը հայեր են։
Գիրքը պատմում է, թե ինչպես են Մխիթարյան միաբանության անդամները 300 տարի առաջ հիմնվել Իտալիայի կղզիներից մեկում։ Պարբերականը պատմում է ազգային ինքնությունը պահպանելու համար մղած պայքարի մասին՝ չնայած այն հալածանքներին ու խնդիրներին, որոնց ստիպված են եղել բախվել։
Հիշատակվում է նաև այն մասին, թե Մխիթար վանահայրը և նրա վանականները ինչպիսի դեր են խաղացել Հռոմի կաթոլիկ եկեղեցու մշակութային, քաղաքական կյանքում։
Մխիթարյանների մասին գիրքը բաժանված է 14 թեմատիկ գլխի, յուրաքանչյուր գլխում կան մասնագետների մեկնաբանություններ։ Հավելվածում առաջին անգամ ֆրանսերենով կհրապարակվեն Սան Մարկո բազիլիկի հայալեզու գրությունները, որոնք ներկայացնում են Մխիթարյան միաբանության հարուստ պատմությունը։
Գրքում մասնագետները մանրամասն նկարագրում են, թե ինչպես են միաբանության անդամները ծանոթացել մեծ գրող Ջորջ Բայրոնի հետ։ Բայրոնն առաջին հայագետներից է եղել, որը միաբանության վանականների օգնությամբ հայերեն է սովորել։ Նա անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն է թարգմանել կրոնական ու աշխարհիկ բովանդակության մի շարք ձեռագրեր։ Նա նաև անգլերեն-հայերեն բառարան է կազմել։
Լիոնի հայերը հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Վերջին անգամ մխիթարյանականները Հայաստանում եղել են 2017թ-ի սեպտեմբերին և մասնակցել են գիտաժողովի՝ նվիրված Վենետիկի կղզում նրանց հաստատվելու 300-ամյակին։ Այդ ժամանակ ներկայացվել է Մխիթարյան միաբանության հայրենասիրական գործունեությունը։
Լիոնը Ֆրանսիայի երեք քաղաքներից է, որտեղ խոշոր հայ համայնք կա։ Լիոնի շրջակայքում բնակվում է շուրջ 100 հազար հայ, իսկ քաղաքում՝ մինչև 2 հազար։ Այդ քաղաքը շատերն անվանում են «հայկական մշակութային Փարիզ»։ Քաղաքում աշխատում են երկու հայալեզու ռադիոկայաններ և հրատարակվում է հայերեն ամսագիր։ Լիոնում գործում են նաև բազմաթիվ հայկական կազմակերպություններ, դպրոց և եկեղեցի։