Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը Բեյրութում հարձակման է ենթարկվել
Advertisement 1000 x 90

Թուֆենկյան հիմնադրամի տնօրենը Բեյրութում հարձակման է ենթարկվել

Փետրվարի 26ին Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հարձակման է ենթարկվել: Միջադեպը տեղի է ունեցել Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում:

Հարձակման մասին լուրերը սոցցանցերում տարածվել են հանգստյան օրերին: Համաձայն այդ լուրերի, հարձակումը տեղի է ունեցել Շաջոյան Մշակութային կենտրոնում: Դոդուկլյանը հոսպիտալացվել է գլխի վնասվածքով, դիմածնոտային կոտրվածքով:

Շատերի կարծիքով հարձակման առիթ կարող էր հանդիսանալ Դոդուկլյանի հրապարակումները կապված Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններին

Արսինե Խանջյանը, Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը և Իրավաբանների Հայկական Ասոցիացիան դատապարտել են տեղի ունեցածը, հայտնելով իրենց աջակցությունը տուժածին:

«Նման քայլի դիմողները պետք է քաջություն ունենան և դուրս գան Բեյրութի նկուղներից: Իրական թշնամին այլ տեղ է»,- գրել են հայ իրավապաշտպանները:

torontohye.ca

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը