Մխիթարյանը անձնական «հակառեկորդ» է գրանցել «Արսենալ»-ում
Advertisement 1000 x 90

Մխիթարյանը անձնական «հակառեկորդ» է գրանցել «Արսենալ»-ում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անձնական «հակառեկորդ» է գրանցել Պրեմիեր լիգայում:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուց հետո 4-րդ անընդմեջ պարտությունն է կրում: Այնինչ, «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 1,5 տարվա ընթացքում Մխիթարյանը պարտվել է միայն 5 անգամ: Հայ կիսապաշտպանը պարտություն է կրել «Սուոնսի»-ի, «Տոտենհեմ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Բրայթոն»-ի դեմ խաղերում:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Արսենալ»-ը կրկին պարտվեց, այս անգամ «Բրայթոն»-ին (2:1): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին: Այս պարտությունից հետո «Արսենալ»-ը մնաց նույն 45 միավորով նույն 6-րդ հորիզոնականում: Թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի մարտի 8-ին: Եվրոպայի լիգայի շրջանակում «զինագործները» կխաղան «Միլան»-ի հետ: