
Դահուկասպորտի Հայաստանի հավաքականի անդամ, Սոչիի Օլիմպիական խաղերի մասնակից Սերգեյ Միքայելյանը կվիրահատվի Երևանում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
«Բժիշկների կանխատեսումները դրական են: Վիրահատությունից մոտավորապես 1,5 ամիս անց պետք է որ լիարժեքորեն վերականգնված լինեմ: Մի քանի շաբաթ հենափայտերով կքայլեմ՝ ձեռքերի վարժություններ անելով: Հետո կսկսեմ ինքուրույն քայլել և կանցնեմ լիարժեք մարզումների»: «Նման վնասվածքով մարզիկները հաջող շարունակում են կարիերան ֆուտբոլում և այլ մարզաձևերում»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանը:
Սերգեյ Միքայելյանը 2010 և 2014 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից է: 2017 թվականին Ալմաթիում կայացած ձմեռային Ունիվերսիադայում դարձավ բրոնզե մեդալակիր: