
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը 2000 թվականին Լուիշ Ֆիգուի հեռանալը համեմատել է բրազիլացի հարձակվող Նեյմարի՝ ՊՍԺ տեղափոխության հետ:
«Նեյմարի հնարավոր տեղափոխությունը «Ռեալ» անհամեմատելի է Ֆիգուի հեռանալու հետ: Պորտուգալացին հեռացավ որպես դավաճան՝ մեզ չտալով ժամանակ թարմացնելու թիմը, նա վախկոտ էր:
Նեյմարը գնաց փողի հետևից»,- նախկին պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարն ամռանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: