Պսկովում տաքսիստը խեղդել է կնոջը ապահարզանի պատճառով ու հանձնվել ոստիկանությանը
Advertisement 1000 x 90

Պսկովում տաքսիստը խեղդել է կնոջը ապահարզանի պատճառով ու հանձնվել ոստիկանությանը

Պսկովում 35-ամյա տաքսիստը խեղդել է իր կնոջը ապահարզանի պատճառով հենց մեքենայի սրահում և հանձնվել իրավապահներին: Ըստ life.ru-ի, այդ մասին հաղորդում է ՌԴ ՔԿ մարզային քննչական վարչությունը:

Նշվում է, որ տղամարդը առևանգել է 29-ամյա իր կնոջը՝ խոսելու համար, երբ նա աշխատանքի էր գնում: Սակայն խոսակցության ժամանակ զույգը վիճաբանել է, և բորբոքված ամուսինը հարձակվել է կնոջ վրա:

«Կոնֆլիկտի ընթացքում տղամարդը ձեռքերով խեղդել է տուժողին: Դրանից հետո նա մարմնի հետ մեքենան վարել է դեպի Լենինգրադյան խճուղի և իրավապահ մարմիններին հայտնել կատարած հանցագործության մասին»,- ճշտում է մամուլի ծառայությունը:

Իրավապահների տվյալներով, 29-ամյա զոհվածի մարմնին գտել են «պարանոցը սեղմելու հետևանքով ասֆիքսիայի նշաններ»: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կասկածյալը ձերբակալվել է:

pastinfo.am