Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel Zafira-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel Zafira-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Opel Zafira մակնիշի 34 RM 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տաածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 40 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մկրտչյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի և Չարենցավանի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Մելքումյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Մակաբե Մանուկյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և նրա անվամբ անձնագիր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև, թե արդյո՞ք մահացածը հանդիսանում էր նա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com