Microsoft Word ծրագիրն աշակերտներին հնարավոր է նաև սովորեցնել գրատախտակի վրա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Microsoft Word ծրագիրն աշակերտներին հնարավոր է նաև սովորեցնել գրատախտակի վրա

«Պարզվում է, Microsoft Word ծրագիրը աշակերտներին հնարավոր է նաև սովորեցնել գրատախտակի վրա՝ պատկերելով ողջ գործընթացը սովորական գունավոր կավիճներով: Հենց այդպես էլ վարվել է Գանայի գյուղերից մեկի ինֆորմատիկայի ուսուցիչ Ռիչարդ Ակոտոն, որից հետո աշակերտները գրատախտակին գրվածը պատճենել են իրենց տետրերում:

Դասարանում արված լուսանկարները ուսուցիչը տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում, իսկ այդ ամենի պատճառը ընդամենը այն էր, որ աֆրիկական այդ դպրոցում ուղղակի չկան համակարգիչներ: Լուսանկարներն անտարբեր չթողեցին ոչ մեկին՝ օգտատերերը նշում էին ուսուցչի հնարամտությունը, շատերն էլ իրենց օգնությունն էին առաջարկում: Ռիչարդ Ակոտոյի ֆեսբուքյան գրառմանը արձագանքեց նաև Microsoft ընկերությունը և փետրվարի վերջին համակարգիչ նվիրեց գյուղական դպրոցին:

Գանիացի ուսուցիչը սակայն այդքանով հարցը դեռևս լուծված չի համարում, քանի որ ինֆորմատիկայի լիարժեք ուսուցանում կազմակերպելու համար գյուղական դպրոցը մոտ հիսուն համակարգչի կարիք ունի»,- Facebook-ի իր էջում գրել է Ռուբեն Շուխյանը, հրապարակելով այս լուսանկարը: