Սիրահար զույգի՝ ցանով պատված հետույքների լուսանկարները հայտնվել են բրիտանական պարբերականների էջերին
Advertisement 1000 x 90

Սիրահար զույգի՝ ցանով պատված հետույքների լուսանկարները հայտնվել են բրիտանական պարբերականների էջերին

Բրիտանացի զույգը Ֆրանսիայում հանգստանալիս մակաբուծական հիվանդությամբ էր վարակվել: Բուժումից կարճ ժամանակ անց նրանք զարմանքով տեսան իրենց հետույքները հայտնի բրիտանական տաբլոիդների էջերին:

Հանգստի ընթացքում օրգանիզմ ներթափանցած որդերի թրթուրներից մաշկի բորբոքում էր սկսվել և երիտասարդների մարմինը պատվել էր ցանով: Զույգն անմիջապես դիմել էր բժշկի, սակայն տեղացի բժիշկները կոնկրետ այդ դեպքի համար անօգուտ հակաբիոտիկներ և հակաբորբոքիչներ էին դուրս գրել:

Տուն վերադառնալուց հետո զույգը գնացել էր Քեմբրիջի հիվանդանոց, որտեղ ճշգրիտ ախտորոշում էր արվել և անհրաժեշտ դեղամիջոցներ էին նշանակվել: Սակայն վարակման պահից ի վեր չափազանց շատ ժամանակ էր անցել, և որդերը հասցրել էին թրթուրներ թողնել անգամ երիտասարդների թոքերի մեջ, ինչը հազ, ծանր շրչառություն և կրծքավանդակի հատվածում ցավեր էր առաջացրել:

Այս զույգի բուժմամբ զբաղվող բժիշկները դեպքը եզակի էին համարել և որոշել էին, որ դրա մասին օգտակար կլինի իմանալ նաև այլ բժիշկներին: Ոստի նրանք խնդրել էին զույգին հապարակել վերջիններիս լուսանկարը British Medical Journal պարբերականում, ինչին զույգը համաձայնել էր: Սակայն հիվանդության մասին տեղեկություններն արագորեն վերցրել էին բրիտանական բուլվարային պարբերականները, այդ թվում նաև՝ Daily Mail և The Sun թերթերը, որոնց էջերին զույգի համար ոչ այդքան հաճելի վերնագրերով նյութեր էին հայտնվել:

Դրանցում հաղորդվում էր ինչպես կնոջ տարիքը, այնպես էլ զույգի հանգստի վայրը: Հրապարակվել էին նաև զույգի՝ ցանով պատված հետույքների լուսանկարները: Զույգը մտավախություն ուներ, որ ընկերները կամ գործընկերներն այս տվյալներով կարող էին ճանաչել իրենց, և BMJ-ի հրատարակիչներին խնդրել էր հեռացնել նյութը: Ամսագրի աշխատակիցներն ընդառաջել են զույգին և պաշտոնական կայքէջում փակել հոդվածը: Այնուամենայնիվ, բրիտանական ԶԼՄ-ներում նյութերը դեռ առկա են, և դրանցում դեռ կան երիտասարդ զույգի՝ ցանով պատված հետույքների լուսանկարները:

med.news.am