Հայերի փոխհրաձգությունները զայրացրել են գերմանացիներին. օգնություն են խնդրում դեսպանից
Advertisement 1000 x 90

Հայերի փոխհրաձգությունները զայրացրել են գերմանացիներին. օգնություն են խնդրում դեսպանից

Հայաստանում և Թյուրինգիա երկրամասում ոստիկանական մարմինները կուժեղացնեն տվյալների փոխանակումը։

ՀՀ իշխանությունները կօգնեն գերմանացի գործընկերներին հանցավոր խմբավորումների հետ պայքարում։ Ինչպես հայտնում է MDR Thuringen պարբերականը, այս մասին պայմանավորվել են Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերը։

Կողմերը համաձայնության են եկել Հայաստանի և Թյուրինգիայի ոստիկանությունների միջև տվյալների փոխանակումն ուժեղացնելու վերաբերյալ։ Ինչպես պարբերականին տված հարցազրույցում նշել է նախարարը, դեսպանի հետ զրուցելիս նրանք անդրադարձել են նաև ապօրինի միգրատներին արտաքսելու խնդրին։

Հայաստանը խոստացել է աջակցել նրանց վերադարձի հարցում։ Դեսպանը նշել է, որ իրեն հաճելի չէ լսել իր հայրենակիցների կողմից իրականացվող նոր հանցագործությունների մասին։

Թյուրինգիայում անցած տարիների ընթացքում հայկական խմբավորումների միջև մի քանի բախում է տեղի ունեցել։ 2014 թվականին նրանք նաև փոխհրաձգություն են կազմակերպել Էրֆրուտ քաղաքից դեպի հյուսիս ընկած խաղասրահում։ Որոշ ժամանակ անց այրել են տեղի հայերից մեկի «Քրիստոֆել» ռեստորանը։

armeniasputnik.am



Նման նյութեր