Վիտալինան որոշել է հետ քայլ անել. ինչ է Ջիգարխանյանի նախկին կինը խոստացել դերասանին
Advertisement 1000 x 90

Վիտալինան որոշել է հետ քայլ անել. ինչ է Ջիգարխանյանի նախկին կինը խոստացել դերասանին

Անսպասելի շրջադարձ Արմեն Ջիգարխանյանի և նրա նախկին կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պատմության մեջ։ Նա պատրաստ է հաշտվել ամուսնու հետ։ Արդյո՞ք Վիտալինային կների ժողովրդական արտիստը։

Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, պատրաստ է հարաբերությունները պարզել նախկին ամուսնու հետ և կիսել ունեցվածքը։ Այս մասին նա ասել է Դմիտրի Բորիսովի «Թող խոսեն» («Пусть говорят») շոուի ժամանակ։

Վիտալինան հայտնել է, որ հարգում է Արմեն Բորիսովիչին։

«Մեծ հարգանք տածելով նախկին ամուսնուս հանդեպ, նրան երախտապարտ լինելով` ուզում եմ անձամբ խոսել, իմանալ, թե ինչպես է նա պատկերացնում իր ապրելու հնարավորությունները, թեկուզ և առանց ինձ, և ուզում եմ կիսել մեր ունեցվածքը։ Ես պատրաստ եմ քննարկելու նրա բոլոր պահանջները։ Ցույց կտամ ինձ մոտ առկա բոլոր փաստաթղթերը»,- ասաց Ցիմբալյուկը։

Նա ափսոսում է, որ թույլ են տվել, որ իրենց ընտանիքը «քանդեն օտար մարդիկ»։

«Այնուամենայնիվ, ես սպասում եմ Ձեզ, ես երբևէ որևէ մեկի հանդեպ նման սեր չեմ տածել, ինչպես ձեր նկատմամբ։ Սպասում եմ Ձեզ` հարաբերությունները պարզաբանելու համար։ Շատ եմ մտահոգվում` ինչպես եք դուք ապրելու հետագայում, ես կցանկանայի լսել Ձեր բոլոր ցանկությունները, պայմանավորվելու համար, որպեսզի դուք կարողանաք լավ ու հարմարավետ ապրել»,- ավելացրեց Ջիգարխանյանի նախկին կինը։

Ցիմբալյուկի խոսքով` նա շատ է ուզում, որ նախկին ամուսինն ապրի սիրո, հարմարավետության մեջ, և ոչ թե շրջապատված լինի դայակներով։ Նա համոզված է, որ կարող է նրան տալ այդ սերը։ Այժմ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ափսոսում է, որ թույլ է տվել քանդել իրենց ընտանիքը։

Տաղավարից հնչող ակնարկներին պատասխանելով` Վիտալինան հայտնել է, որ 2001 թվականից, երբ նա սկսել է հանդիպել Արմեն Բորիսովիչի հետ, երբեք չի դավաճանել արտիստին։

Տաղավար էր եկել նաև Վիտալինայի փաստաբանը` Լարիսա Շիրոկովան, որը ցույց տվեց այն փաստաթղթերը, որոնք ապացուցում են, որ անշարժ գույքի հետ կապված նախկին ամուսինների բոլոր գործարքները օրինական էին, և այդ գույքը ստացվել է մինչև պաշտոնական ամուսնությունը։

Ցիմբալյուկն ու իր փաստաբանը մտադիր են գնալ Ջիգարխանյանի թատրոն` անձամբ դերասանի հետ զրուցելու համար։

Դերասանը մտադիր է «Սֆերա» ՍՊԸ-ից գանձել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գումարը։ 2017 թվականին Ջիգարխանյանն իր երիտասարդ կնոջ` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ վաճառել է դեռ խորհրդային տարիներին ստացած Ստարոկոնյուշեննի նրբանցքում գտնվող իրենց տան մասնաբաժինը։ Գնորդին գտել էր դերասանի կինը։ Պայմանագիրը ստորագրելուց հետո ընկերությունը փոխանցել էր գումարի միայն մի մասը, այնուհետև կորել։ Փաստաթղթերը վկայում են, որ բնակարանի վաճառքից ստացված գումարը Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի տնօրինության տակ է գտնվում։

Ջիգարխանյանի կարծիքով`նրա նախկին սիրեցյալը պայմանավորվածություն է ունեցել խարդախների հետ, որոնք խաբել են իրեն բնակարանը վաճառելու ժամանակ։

Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին, Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։

armeniasputnik.am



Նման նյութեր