Չորս անընդմեջ պարտություններից հետո լարված իրավիճակ է ստեղծվել Լոնդոնի «Արսենալում»: Այս մասին գրում է The Sun-ի թղթակիցը, նշելով, որ ֆուտբոլիստները անհաջողությունների համար սկսել են միմյանց մեղադրել: Մասնավորապես, «Արսենալի» խաղացողները Հենրիխ Մխիթարյանին մեղադրում են պաշտպաններին չօգնելու և ընդհանրապես չպաշտպանվելու մեջ:
Քննադատության թիրախում են հայտնվել նաև Օզիլն ու Մուստաֆին, որոնք շատերի կարծիքով նվիրված չեն գործում: Մեկ այլ ֆուտբոլիստ Բելերինն էլ ոչ ադեկվատ պահվածքով է աչքի ընկել երբ տեղ չի գտել «Բրայթոնի» հետ հանդիպման մեկնարկային կազմում:
«Արսենալի» հարձակվող Ալան Սմիթն էլ հայտարարել է, որ հայ ֆուտբոլիստը ոչինչ չի անում լոնդոնյան թիմում: «Թիմը ծանր վիճակում է և ունի հարձակվողական ոճի ֆուտբոլիստների օգնության կարիքը: Մխիթարյանը «Արսենալի» մարզաշապիկով ոչինչ չի անում: Նա իր գործողություններով պետք է նպաստեր որպեսզի թիմը նորից աշխատի»,- ասել է Սմիթը:
1in.am