Forbes-ը հրապարակել է 2018 թվականին աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Forbes-ը հրապարակել է 2018 թվականին աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը

Forbes ամերիկյան հանդեսը, 2017 թվականի արդյունքներով, կազմել է ամենահարուստ մարդկանց վարկանիշը առաջին անգամ դրա առաջատարը դարձել է Amazon- ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը:

Հանդեսը Բեզոսի կարողությունը գնահատել է 112 մլրդ դոլար նա առաջին մարդն է դարձել պատմության մեջ, որը գերազանցել է 100 մլրդ դոլարի սահմանագիծը: Նշվում է, որ Բեզոսն առաջին անգամ աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակ է մտել միայն անցյալ տարի:

Վարկանիշի երկրորդ տեղում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է, 90 մլրդ դոլար կարողությամբ, երրորդ հորիզոնականում Ուորեն Բաֆեթն է, 84 մլրդ դոլար կարողությամբ: