Շվեյցարիայի Ժնև քաղաքում հոլանդական PAL-V ընկերությունը ցուցադրել է Liberty երկտեղանոց թռչող մեքենան:
Ինչպես գրում է kolesa.ru կայքը, մեքենան կարող է տեղափոխել երկու մարդու և 20 կիլոգրամ բեռ:
Թռչող մեքենայում տեղադրված է Rotax ավիացիոն շարժիչ 100 ձիաուժ հզորությամբ, որի միջոցով գործի է դրվում պտուտակը:
Այս թռչող մեքենան ավանդական ավտոմեքենաների և ուղղաթիռների հիբրիդային տարբերակն է:
Ցամաքում աէրոմեքենան կարող է 160 կմ/ ժ արագություն զարգացնել, իսկ 100 կմ/ժ թափառքի համար մեքենայից 9 վայրկյան է պահանջվում:
Վառելիքի միջին ծախսը 100 կմ համար 7.6 լիտր է, իսկ ամբողջովին լիցքավորված բաքով մեքենան կարող է հաղթահարել 1315 կմ:
Օդում Liberty-ն կարող է 200 ձիաուժ հզորություն զարգացնել, առավելագույն արագությունը` 180 կմ/ժ, իսկ առավելագույն բարձրությունը՝ 3500 մետր:
Liberty թռիչքուղու երկարությունը կազմում է 330 մետր, իսկ օդում նա կարող է մնալ ավելի քան 3 ժամ և հաղթահարել 500 կմ:
Թռչող մեքենան համալրված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և նույնիսկ գիշերային կամ վատ տեսանելիության դեպքերում կարող է թռիչքներ իրականացնել: