Օրինախախտ «ոսկե» երիտասարդները՝ «Գարնանամուտ» օպերացիայի թիրախում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Օրինախախտ «ոսկե» երիտասարդները՝ «Գարնանամուտ» օպերացիայի թիրախում. shamshyan.com

Այսօր՝ մարտի 7-ին, Երևանի Ճանապարհային Ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխվածներից 27-ի վարորդները ավտոմեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, իսկ մի մասն էլ չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, մի մասն էլ ավտոմեքենաները վարել են՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական։

Ճանապարհային Ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ անհրաժեշտության դեպքում էլ նրանց տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկվա օպերացիայի նշանաբանը եղել է «Գարնանամուտ», ու դրա արդյունքում «ոսկե» երիտասարդներն իրենց «գոլդ» համարանիշներով «գոլդ» ավտոմեքենաներով «գաի պլաշչադկան վերածել էին ծաղկի բուկետի»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com