Համաշխարհային խոշորագույն բջջային գործարկուներից մեկը՝ Vodafone-ը, պլանավորում է 2019 թվականին 4G շարժական կապի ցանց ստեղծել Լուսնի վրա:
Հայտարարության մեջ ասված է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքը տեղ կհասցվի Բեռլինում բազավորված PTScientists ընկերության առաքելության ընթացքում, որը դեպի Լուսին առաջին մասնավոր թռիչքը կիրականացնի Falcon 9 հրթիռի միջոցով: Ենթադրվում է, որ հրթիռը կօգնի Լուսին հասցնել Nokia-ի հեռախոսային կայմասյուներ, իսկ Vodafone-ի տրամադրած ազդանշանը թույլ կտա բարձր հստակության տեսագրություններ հաղորդել Լուսնի մակերևույթից:
Բացի դրանից, բջջային ցանցը կապահովի Audi ընկերության երկու «լուսնագնացների» կապը միմյանց և հենակետի միջև, որի դերը կխաղա լուսնէջք կատարած ALINA (Autonomous Landing and Navigation Module) տիեզերանավը: