Takprosto.cc կայքը ներկայացրել է 9 խորամանկություն, որոնք կօգնեն ազատվել կոշիկների հետ կապված խնդիրներից:
Սպիտակ կոշիկները կարելի է մաքրել ատամի մածուկով:

Ցածր կոշիկներն առավել հարմար կարող եք դարձնել բարակ կտորի միջոցով:

Եթե կոշիկը ձեզ համար փոքր է, այն հագեք բրդե գուլպաներով, ապա վարդահարդարիչը պահեք կոշիկի վրա: Մի քանի րոպեից անջատեք այն:

Կոշիկը մեծացնել կօգնի նաև ջրի համար նախատեսված տոպրակը: Տոպրակները լցրեք ջրով, դրեք կոշիկի մեջ, ապա այն տեղավորեք սառնարանում:

Որպեսզի ոտքերին կոշտուկներ չառաջանան, կոշիկը հագնելուց առաջ դեզոդորանտ փչեք դրա վրա:

Թեյի տոպրակները կօգնեն կոշիկներից հանել վատ հոտը:

Որպեսզի կոշիկներն այլևս ձայն չհանեն և դրանցից տհաճ հոտ չգա, դրանց մեջ մանուկների համար նախատեսված փոշի օգտագործեք:

Որպեսզի սառույցի դեպքում վստահ քայլեք, կոշիկի ներքևի հատվածին բժշկական պլաստիր կպցրեք:

Կոշիկն անջրանցիկ դարձրեք: Կոշիկի վրա բնական մեղրամոմ քսեք, ապա չորացրեք վարսահարդարիչով:

Թարգմանությունը 168.am-ի







