Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածուներ Քսենիա Սոբչակը և Վլադիմիր Ժիրինովսկին կրկին վիճել են «Россия 1» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:
Ժիրինովսկին Սոբչակին անվանել է «փողոցից աղջիկ», որը «ոչինչ չի կառավարել»:
«Բրեժնևի տարիներին ձեզ արդեն հոգեբուժարան տարած կլինեին»,- հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ժիրինովսկին:
Ի պատասխան Սոբչակը նշել է, որ Ժիրինովսկին «կապիկությամբ է զբաղվում արդեն 25 տարի»: