
Լոնդոնի «Արսենալում» շարունակում է մեծանալ դժգոհությունը:
Ինչպես տեղեկացնում է «ESPN»-ը, «զինագործների» ֆուտբոլիստները դժգոհ են թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերից: Խաղացողներին չի գոհացնում ֆրանսիացի մասնագետի ընտրած մարտավարությունը և մարզումները: Նրանք նոր մարզչի հարցում նախապատվություն չունեն, սակայն հիասթափված են ստեղծված վիճակից:
Շատերը նաև դժգոհ են չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառելու փաստից: