Աշխարհի քարտեզը՝ ըստ ամենաթանկ բրենդերի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աշխարհի քարտեզը՝ ըստ ամենաթանկ բրենդերի

Howmuch.net-ը կազմել է աշխարհի երկրների քարտեզը՝ ըստ այդ երկրներում ամենաթանկ բրենդի արժեքի։

Յուրաքանչյուր երկրի չափը համապատասխանեցվել է տվյալ երկրում ամենաթանկ բրենդի արժեքին։ Իսկ բրենդերի արժեքները հիմնված են Brand Finance Global 500 զեկույցի տվյալների վրա։ Իսկ գույնը ցույց է տալիս բրենդի ուժեղություն. որքան մուգ՝ այնքան ուժեղ։

Ըստ այս քարտեզի, ամենամեծը ԱՄՆ-ն է, որի ամենաթանկ բրենդը՝ Amazon-ը, գնահատվում է 150.8 մլրդ դոլար։
Երկրորդ տեղում հայտնվել է Հարավային Կորեան՝ 92.3 մլրդ դոլար գնահատվող Samsung բրենդի շնորհիվ։
Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 52.9 մլրդ դոլար արժեցող ICBC բրենդով։

Իրական տարածքով աշխարհի ամենամեծ երկիրը՝ Ռուսաստանը, այս քարտեզում փոքր մակերես ունի։ Երկրի ամենաթանկ բրենդը Sberbank-ն է՝ 11.6 մլրդ դոլար։