«Շախմատային թագի հետևից». հավակնորդների մրցաշարում թեժ պայքար է սպասվում. Լևոն Արոնյան
Advertisement 1000 x 90

«Շախմատային թագի հետևից». հավակնորդների մրցաշարում թեժ պայքար է սպասվում. Լևոն Արոնյան

Մի քանի օրից շախմատային աշխարհի ուշադրությունը կբևեռվի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի վրա, որտեղ մեկնարկելու է շախմատի աշխարհի հավակնորդների մրցաշարը: Հավակնորդների այս մրցաշարում հիմնական ֆավորիտը Հայաստանի ազգային թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն է, ով վերջին շրջանում հրաշալի մասնակցություն է ունենում միջազգային մի շարք մրցաշարերում: Լևոնը մեծ փորձ ունի հավակնորդների մրցաշարում և քիչ հնարավորություններ չունի հաղթելու համար:

Հավակնորդների մրցաշարի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ Լևոն Արոնյանը պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին:

-Լևոն, ի՞նչ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:

-Հավակնորդների մրցաշարում թեժ պայքար է սպասվում: Բայց սպասում եմ հաղթանակի:

– Ովքե ՞ ր են մրցաշարի հիմնական ֆավորիտները:

Իմ կարծիքով՝ ֆավորիտ են բոլորը: Միայն այն փաստը, որ նրանք դարձել է հավակնորդների մրցաշարի մասնակից, խոսում  է այդ մասին:

– Ինչպիսի ՞ նախապատրաստական փուլ եք անցնելու:

Ինչպես միշտ՝շախմատ և սպորտ: