«Խենթ կայսրուհի» Ալեգրովան խառնել է բոլորին. ո՞րն է պատճառը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Խենթ կայսրուհի» Ալեգրովան խառնել է բոլորին. ո՞րն է պատճառը

Լեգենդար երգչուհի Իրինա Ալեգրովան հայտնվել է «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուի եթերում

Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովան դարձել է «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուի հյուրը։

Երգչուհին եթերի համար բավական վիճելի կերպար է ընտրել, ինչը չի վրիպել Ուրգանտի ուշադրությունից։

«Ուղղակի աղջնակ է և վերջ։ Ուղղակի տրիկոյով, մարզակոշիկներով և շապիկով»,- ասել է Իվան Ուրգանտը։

Սակայն Ալեգրովային չի շփոթեցրել հաղորդավարի ընկերական խայթոցը։

«Արդեն հագել վերջ, Վանեչկա»,- կատակել է ռուսական շանսոնի լեգենդը։

Վերջին տարիներին հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան համերգներ գրեթե չի տալիս և չի այցելում աշխարհիկ միջոցառումների։ Երգչուհին նման ճգնավորական կյանքը բացատրում է ինքն իր համար ապրելու ցանկությամբ։ Եվ, ամեն դեպքում, նա երբեմն բացառություններ է անում։

«Ես անդորր և հանգիստ եմ ուզում… Իմ կյանքում դեֆիցիտ է ուղղակի մայր լինելը, քնել այն մտքով, որ վաղը շուտ արթնանալու, ինչ-որ տեղ գնալու կարիք չկա»,- նշեց երգչուհին։

Հանդիսատեսը և երկրպագուներն ուրախ են եղել սիրելի երգչուհուն էկրաններին տեսնելու համար, սակայն շատերին դուր չի եկել Ալեգրովայի արտաքին տեսքը։ Instagram-ի օգտատերերը համապատասխան մեկնաբանություններ են թողել սոցցանցում երգչուհու լուսանկարի տակ։

«Ինչու է նա նման մարզակոշիկներ հագել, չի սազում»,- գրել է katke.anna-ն։

Սակայն երկրպագուների մեծ մասը պատասխանել է լուսանկարի տակ կցված հարցին` Իրինա Ալեգրովայի ո՞ր երգն է ամենասիրելին։

«Ինչպես կարելի է Ալեգրովայի երգերից սիրելի երգ ընտրել։ Նրա բոլոր երգերը բարձրակարգ են։ Կարաոկեում միշտ երգում եմ «Угонщица», «Младший лейтенант», «Бабы-стервы»։ Իսկ տղայիս ծնվելուց հետո «Привет, Андрей»,- նշել է voronina4625-ը։

armeniasputnik.am