Ֆրանսիայում կարգելեն բռնաբարել երեխաներին
Advertisement 1000 x 90

Ֆրանսիայում կարգելեն բռնաբարել երեխաներին

Ֆրանսիայում պատրաստում են փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն ունենալու տարիքը վերանայել և հոդվածն էլ ավելի խստացնել: Այդ մասին գրում է BBC News-ը:

Գործող օրենքի համաձայն՝ սեռական հարաբերության տարիքը Ֆրանսիայում 15 տարեկանն է: Միևնույն ժամանակ սեքսն այդ տարիքի չհասած անձնավորության հետ չի կարող համարվել բռնաբարություն, եթե բռնություն չի գործադրվել, սպառնալիք չի հնչել և հարկադրաբար չի եղել:

Հանցագործության այս տեսակը համարվում է անչափահասի նկատմամբ անարգանք և առավելագույն պատիժ է սամանվում` հինգ տարի ազատազրկում և 75 հազար եվրո տուգանք:

Հոդվածի խստացման և վերաորակման համար քննիչներին անհրաժեշտ է ապացուցել, որ անչափահասի նկատմամբ ճնշում է գործադրվել:

Այժմ իշխանությունները մտադրություն ունեն օրենքում փոփոխություն կատարել և ամրագրել, որ մեծահասակի և 15 տարեկանը չլրացած անձի միջև սեքսը՝ դա բռնաբարություն է:

Աղբյուրը գրում է նաև, որ 2017 թվականին հանրության կողմից մեծ դժգոհությունների տեղիք տվեց անչափահասների հետ սեռական հարաբերության վերաբերյալ մի քանի դատական գործեր: Նրանից մեկով 30-ամյա տղամարդը բռնաբարել էր 11-ամյա աղջկա, և դատարանը նրան արդարացրել է:

Դատարանը ապացուցված է համարել այն, որ տուժող աղջկան չեն հարկադրել, նա սպառնալիքների և բռնության չի ենթարկվել, և այն ինչ տեղի է ունեցել աղջկա համար անսպասելի չի եղել:



Նման նյութեր