
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները երեկ երեկոյան ժամանել են Միլան, որտեղ այսօր` մարտի 8-ին, Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կմրցեն «Միլանի» հետ:
Լոնդոնյան ակումբի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել թիմի մեկնումից:
Այդ մասին գրառում է կատարել նաև «զինագործների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը.
«Շուտով կտեսնվենք, Միլան»,- գրել է Մխիթարյանը և հրապարակել դարպասապահ Դավիդ Օսպինայի հետ այս լուսանկարը: