Կիևյան ռեստորանում կրակոցներ են հնչել, ոստիկանությունը լուսանկար է հրապարկել են մանրամասներ:
Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Վլադիմիրսկայա փողոցում գտնվող ռեսորանում կրակոցներ են հնչել: Ահազանգով դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը և փրկարարները: Այս մասին հայտնում է kiev.segodnya.ua-ն՝ նշելով, որ բարեբախտաբար տուժածներ չկան:
Ոստիկանները հարցաքննել են ռեստորանի աշխատակիցներին, և առգրավվել են տեսախցիկների կողմից նկարահնված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես անհայտ անձը, մոտենալով ռեստորանին, հրազենից կրակ է բացում:
Նշվում է նաև, որ միջադեպի ժամանակ ռեստորանում գտնվել է աշխատակազմը և մոտ 10-ը քաղաքացի, որոնց անմիջապես անվտանգ տարածք են տեղափոխել: